Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞. Քոչարյան | aravot.am

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞. Քոչարյան | aravot.am

aravot.am Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը քննեց Քոչարյանի բացակայելու արգելքի և անձեռնմխելիության հարցի շրջանակներում ներկայացված միջնորդությունները։ Պաշտպան Արամ Օրբելյանը մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ նախագահն անձեռնմխելի է և լիազորությունների ժամկետի ավարտից հետո ևս չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

«Երեք խնդիր ունենք։ Առաջինը վերաբերում է անմեղության կանխավարկածին։ Չեք կարող մեղավորության վերաբերյալ եզրահանգումներ անել, քանի որ ցանկացած նման եզրահանգում հանգեցնելու է Սահմանադրության խախտման»,- ասաց Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանին մեղսագրվող բոլոր գործողությունների առնչությամբ գործում է վերջինիս անձեռնմխելիության ռեժիմը։ Նա նաև ասաց, որ բարձրացնում են հարց, ըստ որի՝ այս վեճը սահմանադրաիրավական բնույթի վեճ է։

Օրբելյանը հիշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները ուղղված Քոչարյանին՝ «սատկացնելու եմ», բայց դատարանը ընդհատեց՝ ասելով, որ թույլ չի տա որևէ պաշտոնյայի քաղաքական հայտարարություն հիշատակել:

«Հեչ քաղաքական չէ, կոնկրետ ինձ է վերաբերում»,- միջամտեց Քոչարյանը:

Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը կրկնեց. «Քաղաքական հայտարարություններն արգելում եմ իմ դատական նիստերի դահլիճում հնչեցնել»։

Քոչարյանի պաշտպանն էլ հակադարձեց. «Քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, այս դատարանում նույնպես քննության առարկա չպետք է դառնան»։

Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանին դիմելով՝ հավելեց. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն