factor.am Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ՌԴ-ից պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բիլաջարի կայարանից կմեկնի պրոպանով 14 և պարարտանյութով 5 վագոն։
Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար, 414 տոննա անտրացիտ և 1026 տոննա պրոպան գազ։
Միևնույն ժամանակ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։