Հրդեհի ահազանգ Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը

Հրդեհի ահազանգ Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը

Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ Այրվել են սառնարան և կշեռք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն