Վահագն Արսենյանն էլ հրաժարվեց պատգամավորական մանդատից | news.am

Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վայոց ձորի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Արսենյանը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին գրել է Արսենյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն