Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա | armenpress.am

Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա | armenpress.am

armenpress.am Եվրոպական միության անդամ պետությունների ֆինանսների նախարարները հաստատել են Հունգարիային 10 միլիարդ եվրոյի միջոցներ հատկացնելու մասին որոշումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«ԵՄ-ի կողմից միլիարդների ֆինանսավորումը վերջապես տեղ կհասնի։ Մենք խոստացանք և կատարեցինք։ Հունգարիայի վերականգնման և դիմադրողականության ԵՄ ծրագիրը հենց նոր միաձայն հաստատվեց ԵՄ ֆինանսների նախարարների կողմից։ Սա վերացնում է ԵՄ-ի կողմից մինչև 10 միլիարդ եվրոյի միջոցների բացման վերջին խոչընդոտը։ Շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է անել։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է»,-գրել է Հունգարիայի վարչապետը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն