Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն