arm.sputniknews.ru Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայ գերիների բողոքների հարցով հերթական «նիստը»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խոսքը տրվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին. նա իր ելույթը սկսել էր նախորդ «նիստում»: Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի «պաշտպանը», որը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «փաստաբանը», որը նույնպես «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։
Սահակյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին: