Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը | 1lurer.am

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել։ Նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորած նիստին քննարկվեցին նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։

Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին»,- նշված է հայտարարությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն