armenpress.am Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով Լավրովի հայտարարությունները Մոզամբիկ կատարած այցի ժամանակ։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը գնահատել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այդ համատեքստում նաև Արևմուտքի գործողությունները։ Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել և դիմում է Ռուսաստանին նկատմամբ բաց ուլտիմատումների։
«Մենք այլևս չենք հավատա Արևմուտքին, թե իբր այն ցանկանում է բանակցային լուծումներ։ Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։