news.am Իսպանական Անդալուսիա տարածաշրջանում պաշտոնական եռօրյա սուգ է հայտարարվել՝ Լոս Գալյարդոսի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով մարդկային զանգվածային զոհերի հիշատակին։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է, գրում է El País-ը:
Ներկա պահին հաստատվել է 12 մարդու մահ, ևս ութը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 23 մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Զոհվածների թվում կարող են լինել Մեծ Բրիտանիայի և Բելգիայի քաղաքացիներ։
Սուգը կտևի ուրբաթ օրվա և հանգստյան օրերի ընթացքում։ Այդ ժամանակահատվածում պետական հաստատությունների շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Բացի դրանից, սգի պատճառով չեղարկվել է Լոս Անջելեսում անցկացվելիք Իսպանիայի և Բելգիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի հանրային հեռարձակումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում