Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է Թուրքիա | azatutyun.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է Թուրքիա | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հասանովը մասնակցել է Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի Միացյալ ռազմական ինստիտուտի «Միացյալ շտաբի կառավարում» դասընթացի, ինչպես նաև Ցամաքային զորքերի, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ինստիտուտների «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողություններին:

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Հասանովը դիպլոմներ է հանձնել դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն