factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձ իրականացնելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է զանգվածային ռազմական հարված հասցնել՝ պնդելով, որ «1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ է», իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կհաջորդեն հազարավոր ուրիշներ։
«1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ են՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը, և դրանց անմիջապես կհաջորդեն հազարավոր ուրիշներ, եթե Իրանի կառավարությունը իրականացնի կամ փորձի իրականացնել աշխարհի տարբեր անկյուններում հնչեցված իր սպառնալիքը՝ սպանելու կամ սպանության փորձ կատարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահի, այս դեպքում՝ ԻՄ նկատմամբ։ Հրամաններն արդեն տրված են, և ԱՄՆ զինված ուժերը պատրաստ է, ցանկություն ունի և ունակ է մեկ տարվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը երկարաձգելով, ամբողջությամբ ջախջախել և ոչնչացնել Իրանի բոլոր տարածքները։ Փա՛ռք Ալլահին»,- գրել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում