news.am Պատերազմի հետևանքով Իրանի գիտական և հետազոտական ենթակառուցվածքները շուրջ 300 միլիոն դոլարի վնաս են կրել։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, գիտության, տեխնոլոգիաների և գիտահենք տնտեսության հարցերով պատասխանատու Հոսեյն Աֆշինը։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախում հայտնվել են նոր տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող օբյեկտներ, որոնք, ինչպես պնդում է իրանական կողմը, ռազմական նշանակություն չեն ունեցել։
«Մենք երկրում աշխատում էինք առաջատար տեխնոլոգիաների վրա, որոնք ռազմական կիրառություն չունեին, սակայն հակառակորդը հարվածներ հասցրեց Իրանի գիտական ու տեխնոլոգիական ներուժին։ Մենք այն կվերականգնենք նոր թափով»,- հայտարարել է Աֆշինը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում