Արարատի ցեմենտի գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել | armenpress.am

Արարատի ցեմենտի գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ․ Պապոյան

««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ», – Ֆեյսբուքի իր էջում գրել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ։

Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 6-ից՝ գործարանի սեփականատեր, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ էին անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ Արարատի ցեմենտի գործարանում։

Հուլիսի 9-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնել էր, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն