news.am Անօդաչու թռչող սարքերից բխող աճող սպառնալիքների ֆոնին՝ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը սկսում են զինծառայողներին հակադրոնային համակարգերի կիրառում ուսուցանել։ Այս մասին հայտնում է Yle-ն։
Հակաօդային պաշտպանության զորքերի տեսուչ, գնդապետ Մանո-Միկաել Նոկելայնենի հաղորդմամբ՝ արդեն այս աշնանը վերապատրաստում կանցնեն պայմանագրային զինծառայողները, իսկ 2027 թվականին նախատեսվում է ծրագրում ներառել նաև զորակոչիկներին։
Նոր համակարգերը կհամալրեն նաև ձևավորվող հակադրոնային պաշտպանության ստորաբաժանումների զինանոցը։ Զինվորականների խոսքով՝ այդ համակարգերն աչքի են ընկնում կիրառման պարզությամբ ու համեմատաբար ցածր արժեքով, ինչն առանձնահատուկ կարևոր է ժամանակակից զինված հակամարտությունների պայմաններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում