Բալթյան երկրները բողոք են հայտնել Մոսկվային | azatutyun.am

Բալթյան երկրները բողոք են հայտնել Մոսկվային | azatutyun.am

azatutyun.am Նախօրեին Մոսկվայում Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարներն այցելել են Ռուսաստանի արտգործնախարարություն և համատեղ դժգոհություն են ներկայացրել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունների առթիվ, թե Բալթյան երկրներն իբր իրենց օդային տարածքը տրամադրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռուսաստանում գտնվող օբյեկտների վրա հարվածներ հասցնելու համար։

Դիվանագետներն ընդգծել են, որ երեք երկրները երբեք նման թույլտվություն չեն տվել։

«Չնայած Բալթյան երկրների պաշտոնական դիրքորոշմանը, որը բազմիցս հնչեցվել է տարբեր մակարդակներով, Ռուսաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել և սրել իրավիճակը», նշվել է երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ։

Մամուլի հաղորդագրությունում նաև նշվում է. «Բալթյան երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի մուտքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ պատերազմի հետևանք է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն