azatutyun.am Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի կազմում հանդես եկած 25-ամյա կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը մահացել է։
Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։
Հարավաֆրիկյան Հանրապետության սպորտի նախարար Գեյթոն ՄըքՔենզին հայտարարել է, որ «հարավաֆրիկյան ֆուտբոլը կորցրեց իր ամենավառ երիտասարդ տաղանդներից մեկին», սակայն նա չի նշել մահվան պատճառը։
Ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Քեյփթաունի արվարձաններից մեկում գտնվող բնակարանում 25-ԱՀամյա տղամարդու դի հայտնաբերելուց հետո հետաքննություն է սկսել։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը AFP գործակալությանը հայտնել է, որ «դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում