news.am Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ հզոր անակնկալ հարված է հասցվել լոգիստիկ կենտրոններին և վերալիցքավորման օբյեկտներին, որոնք, Թեհրանի պնդմամբ, օգտագործվում են ամերիկյան ավիակիրների կողմից Օմանի Դուկմ նավահանգստում։
Իրանական պետական IRIB հեռուստաընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել է, որ հարձակման ենթարկված օբյեկտները ոչնչացվել են։ Թեհրանում Օմանի ուղղությամբ հարվածը անվանել են ամերիկյան ռմբակոծություններին տրված պատասխանի երրորդ փուլ։
Դրանից անմիջապես հետո Քուվեյթի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի ՀՕՊ ուժերը պետության օդային տարածքում որսում են «թշնամական օդային թիրախներ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում