azatutyun.am Պաշտոնական տվյալներով՝ Վենեսուելայում հունիսի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4 հազար 333-ի, հաղորդել է երկրի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:
Որոնողա-փրկարարական աշխատանքները ավերված շենքերի փլատակներում շարունակվում են: Իշխանությունները չեն հրապարակում անհետ կորածների թիվը՝ «սպեկուլյացիաներով չզբաղվելու» համար, ասել է Ռոգրիդեսը:
Տներից զրկված և ժամանակավոր կացարաններում տեղավորված մարդկանց թիվը մոտենում է 18.5 հազարին, տուժածների թիվը գերազանցել է 16 հազարը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի վերականգնմանն աջակցելու հարցով Կարակասն ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում