news.am Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Պորտուն, իր բնակիչների համար ներմուծում է անվճար երթևեկություն հանրային տրանսպորտի բոլոր տեսակներով, հայտնում է Euronews-ը։
Այս որոշումը գործող քաղաքապետ Պեդրու Դուարտեի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր․ նա գլխավորեց մունիցիպալիտետը այն բանից հետո, երբ PSD/CDS-PP/IL կոալիցիան հաղթեց վերջին տեղական ընտրություններում։ Իշխանությունների գնահատմամբ, ծրագրի իրականացումը տարեկան 20-ից 25 միլիոն եվրո կպահանջի։
Նախաձեռնությունը ֆինանսավորելու համար քաղաքը քննարկում է զբոսաշրջային հարկը մինչև 4 եվրո բարձրացնելու հնարավորությունը՝ այն մակարդակը, որը գործում է Լիսաբոնում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում