azatutyun.am Ռուսական անօդաչու թռչող սարքերն այսօր գրոհել են արդյունաբերական ձեռնարկություն Կրիվոյ Ռոգում: Ուկրաինական քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի փոխանցմամբ՝ երկու մարդ զոհվել է: Ձեռնարկությունից բացի, վնասվել է նաև ենթակառուցվածքը:
Անօդաչուների գրոհի է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլսկի շրջանը, որտեղ 66-ամյա բնակիչ է զոհվել, հաղորդել են իշխանությունները: Վնասվել են վարչական շենք, մասնավոր տներ, տնտեսական շինություն և բեռնատար ավտոմեքենա: Դնեպր քաղաքում հարված է հասցվել սննդի արդյունաբերության ձեռնարկության:
Խերսոնում ռուսական ուժերի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդել է քաղաքային վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում