Strait_of_Hormuz_and_Musandam_Peninsula_(MODIS_2018-12-10)

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ զինված ուժերը իրենք դիրքում են և պատրաստ են ապահովելու նավագնացության ազատության անխափանությունը՝ ի հեճուկս Իրանի կողմից դրսևորվող անհիմն ագրեսիայի, ոտնձգությունների, սպառնալիքների և կամայական հայտարարությունների։ Իրանը չի վերահսկում նեղուցը։ Նավագնացությունն իրականացվում է բնականոն հունով»,- նշված է հայտարարությունում։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն