Սիրիայում աշխատանքն է սկսել անցումային խորհրդարանը, որը պետք է պատրաստի նոր սահմանադրություն | news.am

Սիրիայում աշխատանքն է սկսել անցումային խորհրդարանը, որը պետք է պատրաստի նոր սահմանադրություն | news.am

news.am Սիրիայի անցումային խորհրդարանը կիրակի անցկացրել է իր առաջին նիստը՝ սկսելով աշխատանքը նոր սահմանադրության պատրաստման և ապագա ժողովրդավարական համակարգի հիմքերի ստեղծման ուղղությամբ՝ տասնամյակների ավտորիտար կառավարման ավարտից հետո, հայտնում է AFP-ն։

Երկրի նոր ղեկավարությունը 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո լուծարել է նախկին խորհրդարանը և ընդունել ժամանակավոր սահմանադրական հռչակագիր, որը նախատեսված է հնգամյա անցումային շրջանի համար։

Նոր օրենսդիր մարմնի կազմում ընդգրկվել է 210-ից 206 պատգամավոր։ Հարավային Էս-Սուվեյդա նահանգի ներկայացուցիչները, որտեղ հիմնականում ապրում է դրուզ բնակչություն, առայժմ չեն նշանակվել՝ նախորդ տարվա միջհամայնքային բախումների ֆոնին։ Եվս մեկ պատգամավոր մահացել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն