Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ | armenpress.am

Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ | armenpress.am

armenpress.am Բանգկոկի Na Ladprao փաբում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս  մասին հայտնում է Associated Press-ը։

Իշխանությունները դեռևս հետաքննում են հրդեհի պատճառը։

Բանգկոկի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերից առաջ։

Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաբում ելույթ ունեցող երաժիշտը իրեն պատմել է, որ էլեկտրաէներգիայի անջատումից առաջ բեմի մոտ գտնվող անջատիչից ծուխ է նկատել, ապա պայթյուն է լսվել, և խիտ ծուխը արագորեն լցվել է տարածք։

Բանգկոկի նահանգապետը նաև հայտնել է, որ 63 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 22-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա նշել է, որ իշխանություններն աշխատում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի որ շատերն անձը հաստատող փաստաթուղթ չեն ունեցել կամ անգիտակից վիճակում են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն