Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ | factor.am

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

«Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն