Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել | armenpress.am

Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել | armenpress.am

armenpress.am Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ 9-ամյա մի աղջիկ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բժիշկները հայտնել են, որ 9-ամյա Թալա Աբու Մաթարը զոհվել է Գազայի կենտրոնական մասում գտնվող ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի վրա իսրայելական ուժերի կողմից արձակված կրակոցներից։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ չէ միջադեպի մասին։

Իսրայելական ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել զենքի արտադրության օբյեկտի ներսում գործող ՀԱՄԱՍ-ի զինյալներին։

Պաղեստինյան Wafa գործակալության տեղեկացմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73223-ի և վիրավորներինը՝ 173654-ի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն