«ԵՄ-ն համաձայնության կգա ՀՀ-ի համար նոր առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ». Կալլաս | azatutyun.am

«ԵՄ-ն համաձայնության կգա ՀՀ-ի համար նոր առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ». Կալլաս | azatutyun.am

azatutyun.am ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ»,- այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Բրյուսելից «Ազատության» աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին.

«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել էր հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն