Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար | news.am

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաշա Կատվալյանը։

«Սիրելի’ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Ռոմիկ Մխիթարյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն