Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Շույոկին պաշտոնանկ անելու վերաբերյալ փոփոխությանը | news.am

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Շույոկին պաշտոնանկ անելու վերաբերյալ փոփոխությանը | news.am

news.am Հունգարիայի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որով նախատեսվում է նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների դադարեցումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 139 պատգամավոր, դեմ՝ 6-ը։

Ընդդիմադիր «ՖԻԴԵՍ» կուսակցությունը և նրա դաշնակիցները բոյկոտել են նիստը՝ փոփոխությունն անվանելով հակասահմանադրական և քաղաքականապես մոտիվացված։ «ՖԻԴԵՍ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գերգեյ Գույյաշը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իշխանություններին մեղադրելով ժողովրդավարությունը կործանելու մեջ։

Օրինագծին աջակցել են վարչապետ Պետեր Մադյարի գլխավորած իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները, որոնք խորհրդարանում ունեն սահմանադրական մեծամասնություն։

Փոփոխությունը նախատեսում է գործող նախագահի լիազորությունների դադարեցում և պետության նոր ղեկավարի ընտրություն՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն