Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների միջև սերը․ Զախարովա

Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների միջև սերը․ Զախարովա | tert.am

tert.am Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար Հայաստանն ընդամենը ինքնիշխան պետություն չէ, անշուշտ, դա այդպես է, բայց դա նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ ի զորու մեր ընդհանուր պատմության, ի զորու այսքան համատեղ ամեն ինչի՝ համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման»,- ասել է դիվանագետը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում։

«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխթափանցումը, ահա այս իրական կապերը», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն