Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին | azatutyun.am

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին | azatutyun.am

azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Գոլոսեևսկի շրջանում հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել պահեստային տարածքներում։ Դառնիցկի շրջանում հրթիռն ընկել է դպրոցներից մեկի հարևանությամբ՝ վնասելով շենքի պատուհանները։

Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Հուլիսի սկզբից ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ մի քանի լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, վնասվել են բնակելի և այլ շինություններ։

Այս հարձակումների ֆոնին Ուկրաինայի իշխանությունները արևմտյան գործընկերներից շարունակում են պահանջել ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես՝ տրամադրել Patriot համակարգեր, որոնք կարող են խոցել նաև բալիստիկ հրթիռները։

Հուլիսի 8-ին Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռների արտադրության լիցենզիա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ Ուկրաինան կստանա նոր սերնդի SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ֆրանսիան նաև Ուկրաինային որոշ սպառազինությունների, այդ թվում՝ Aster հրթիռների արտադրության լիցենզիա է տրամադրել։

Հուլիսի 13-ին տասը երկիր հայտարարել է նաև Եվրոպայի հակաբալիստիկ պաշտպանության ներուժն ուժեղացնելու նպատակով նոր կոալիցիա ստեղծելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն