Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան | news.am

Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան

Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տեղափոխված անձանցից՝

10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու,

7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։

Միաժամանակ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն