arm.sputniknews.ru Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հարգանքի տուրք է մատուցել Իրանի նահատակ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանության պաշտոնական էջից։
«Վեհափառը նաև հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի ներկայացուցիչ Խալիլ Շիրղոլամիի հետ և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել Իրանի կառավարությանը, ինչպես նաև ժողովրդին։ Գարեգին Բ-ն նաև հույս է հայտնել, որ Աստծո ողորմության շնորհիվ և նորընտրի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ իրանցի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերագտնել անվտանգությունն ու հանգիստ ապրել»,- ասված է հաղորդագրությունում։