factor.am Ուկրաինական ԱԹՍ-ները հուլիսի լույս 14-ի գիշերը հարձակվել են ՌԴ Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում և Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի բնակավայրում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա, գրում է Meduza-ն։
Սալավատում հարված է հասցվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից և համալիրներից մեկին՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ»-ին։
Astra-ն, որը տեղորոշել է ականատեսների լուսանկարները և տեսանյութերը, հաղորդում է, որ նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական հաղորդագրություններով՝ Սալավատում գտնվող «Ռոսնեֆտ-Օպտ» նավթաբազան հրդեհվել է։
Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հաստատել է հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
«Կան մի քանի ծխի օջախներ»,- գրել է նա տելեգրամում՝ հավելելով, որ ոչ ոք չի տուժել։