armenpress.am Հնդկաստանի արտգործնախարարությունը կանչել է իրանցի դիվանագետներին, այդ թվում՝ դեսպանի տեղակալ Մոհամմադ Ջավադ Հոսեինիին՝ Հորմուզի նեղուցում Արաբական Միացյալ Էմիրությունների երկու լցանավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 1 քաղաքացի, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է ANI գործակալությունը։
ԱԳՆ-ում իրանցի դիվանագետներին բողոք են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել էմիրաթական երկու նավթային լցանավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի 1 հնդիկ անդամ, ևս 8-ը վիրավորվել են։ Վիրավորներից վեցը հնդիկ են, երկուսն՝ ուկրաինացի։