Տուսկ․ «Ուկրաինայում տեսանելի ապագայում խաղաղություն չի լինի» | azatutyun.am

Ուկրաինայում տեսանելի ապագայում խաղաղություն չի լինի․ Տուսկ | azatutyun.am

azatutyun.am Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համոզմամբ՝ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն առնվազն մինչև գալիք ձմեռ․ «Այս մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի և նախագահ Զելենսկու հետ։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել»,- նշել է Տուսկը։

Լեհական կառավարության ղեկավարի խոսքով՝ «Բոլորի սպասելիքն այն է, որ Ռուսաստանը նոր էսկալացիայի կգնա՝ ցանկանալով պատերազմը երկարաձգել առնվազն մինչև ձմեռ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն