Կոբախիձե․ «Կալասը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը» | azatutyun.am

Կալասը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը․ Կոբախիձե | azatutyun.am

azatutyun.am «Եթե Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Վրաստանի կառավարության իշխանությունը երկրի տարածքի 20 տոկոսի հանդեպ, ապա Կայա Կալասը նույն մոտեցումն է ցուցաբերում մեր տարածքի 100 տոկոսի պարագայում»,- երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի վերջին հայտարարությունները։

Նախօրեին Բրյուսելում կայացած ԵՄ հավաքի մեկնարկին Կալասը հայտարարել էր. – «Վրաստանի կառավարության հետ մենք գործնականում որևէ կապ այլևս չունենք։ Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին»։

«Ծանր դեպք է, երբ ԵՄ գերագույն ներկայացուցիչը չի ճանաչում վրաց ժողովրդի կամքը և հանդես է գալիս ընդդեմ այդ կամքի»,- հակադարձել է Կոբախիձեն՝ պնդելով, թե «եվրոպական բյուրոկրատիան վերջնականապես հայտնվել է աբսուրդի ճիրաններում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն