Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը | 1lurer.am

Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն