«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի | factor.am

«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է | factor.am

factor.am «Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է SOAR («Հայ որբերի օգնության» ընկերություն) կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ Մինասյանը նաև կից լուսանկարներ է հրապարակել։

«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն։ Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է փաստաբանը՝ կցելով միջազգային կառույցների պաշտոնական էջերը։

«Խնդրում եմ, ԳՈՐԾԵՔ ՀԻՄԱ՛։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- գրել է նա

Հայ ռազմագերիների առողջական իրական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալ գրեթե մեկ տարի է՝ անհնար է դարձել․ սեպտեմբերին Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության գործունեությունն Ադրբեջանում ամբողջությամբ դադարեցվել է։

Factor TV-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ վերջին անգամ դեկտեմբերին իրենց Ժնևի ներկայացուցիչներ են Ադրբեջանում պահվող անձանց տեսակցել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն