armenpress.am Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերակարգավորվեն այնպես, որ դրանք ավելի լավ համապատասխանեն պատերազմի արդյունքում բացահայտված ռազմավարական իրողություններին», – ասել է նա։
Օմանի ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում բարդ քննարկումներ են ընթանում Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը երաշխավորող երկարաժամկետ պայմանավորվածություն մշակելու համար:
Նրա խոսքով՝ Մասկատը պատասխանատվություն է կրում՝ համագործակցելու Իրանի և միջազգային հանրության հետ այս նպատակին հասնելու համար։
«Պարսից ծոցի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքները ներսից չեն գալիս, այլ արտաքին որոշումներից և գործողություններից, մասնավորապես՝ Թել Ավիվից», – ասել է նա:
«Ներկայիս պատերազմն աղետ էր, զուրկ էր ՄԱԿ-ի մանդատից և չիրականացրեց իր նպատակներից որևէ մեկը», – շեշտել է նախարարը։