Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում | factor.am

Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում | factor.am

factor.am Եվրախորհրդարանում ընթանում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Նշվում է, որ միջոցառումը համատեղ կազմակերպել են Եվրախորհրդարանի անդամներ Կոստաս Մավրիդեսը (Սոցիալ-դեմոկրատներ, Կիպրոս), Միրիամ Լեքսմանը (ԵԺԿ, Սլովակիա) և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։

Հաղորդվում է, որ այս համաժողովի նպատակն է՝ ներկայացնել Ադրբեջանում հայ պատանդների իրավիճակի թարմացված գնահատականը։ Կքննարկվեն նաև քաղաքականացված հետապնդումների, կամայական կալանքի և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց հետևանքները Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Համաժողովին մասնակցում է նաև Բաքվում շինծու գործերով ապօրինի դատապարտված ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Քննարկմանը կարող եք հետևել այստեղ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն