Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV | 1lurer.am

Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV | 1lurer.am

1lurer.am Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով՝ փոխանցել է Halk TV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը Նեթանյահուին և գործում ներգրավված մյուս անձանց ձերբակալելու օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, կողոպուտի, տրանսպորտային միջոցների կալանավորման մեղադրանքներով:

Ավելի վաղ ատյանը քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և Իսրայելի 34 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա, և պահանջել ցմահ ազատազրկում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն