Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը | armenpress.am

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը | armenpress.am

armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Իրանի հնարավոր հարձակմանը կպատասխանի ավելի մեծ ուժով: Այս մասին  գրում է The Times of Israel-ը:

«Ես միայն մեկ բան կասեմ. մեր երկրի վրա հարձակվելու դեպքում պատասխան կլինի: Մեր երկրին վնաս հասցնելու փորձերը անպատասխան չեն մնա։ Մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել մեզ սպառնացող յուրաքանչյուրի դեմ», – զգուշացրել է նա։

Հուլիսի 8-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսեց հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում լցանավերի վրա Իրանի հարձակումների: Ի պատասխան՝ իրանական ուժերը հարձակվեցին ԱՄՆ թիրախների վրա Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում, սակայն Իսրայելի վրա հարձակումների մասին հաղորդագրություններ չկան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն