FlyOne Armenia ավիաընկերությունն ավելացնում է Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ չվերթների հաճախականությունը։ Այս մասին հայտնում է ավիաընկերությունը։
«Սկսած 2026 թվականի հուլիսի 17-ից՝ ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին»,- նշված է հայտարարության մեջ։