Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի կապարակնիքը հեռացրել են | azatutyun.am

Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի կապարակնիքը հեռացրել են | azatutyun.am

azatutyun.am Կալանավորված գործարար Գագիգ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը հեռացրել են:

«Ազատությունը» տեղում տեսնում է՝ աշխատակիցները պարբերաբար ներս ու դուրս են անում, սակայն ինչպես պնդեց գործարանի ներկայացուցիչներից մեկը՝ կոմբինատի աշխատանքները չեն վերսկսվում, այլ հարկային մարմինն է ներսում ստուգումներ իրականացնում։

Պետական եկամուտների կոմիտեից հեռախոսազանգերին առայժմ չեն պատասխանում։

Գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են: «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները, «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխտակիցները ակցիաներ էին իրականցնում՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Արդեն մեկ շաբաթ է՝ կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն