Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. երեք զոհ կա | azatutyun.am

Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. երեք զոհ կա | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-59/69 տեսակի երկու կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական զինված ուժերի ՀՕՊ-ը խոցել է 101-ը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։

Առավոտյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան, որի հետևանքով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։

«Օդեսայի մարզի դեմ Ռուսաստանի զանգվածային հրթիռա-անօդաչու հարձակումը շարունակվում է արդեն հինգերորդ օրն անընդմեջ։ Թշնամին նպատակային հարվածում է խաղաղ բնակչությանը, ինչպես նաև մարզի քաղաքացիական, արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքներին», նշել է մարզային վարչակազմի ղեկավարը։

Չեռնիգովի մարզի Պրիլուկիի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Նիկոպոլի շրջանում վնասվել են հինգհարկանի բնակելի շենք և գյուղատնտեսական ընկերություն, իսկ Կրիվոյ Ռոգում վնասվել են ենթակառուցվածքներ։ Տուժել է 53-ամյա տղամարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն