azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի Միացյալ Նահանգներ, Reuters-ին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։
Reuters-ի աղբյուրը հավելել է, որ Նեթանյահուն ցանկանում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն պարզ չէ՝ կհանդիպի՞, թե՞ ոչ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել և ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ համաձայնել էին «շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում»: Հաղորդագրությունում, սակայն, չէր նշվում, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը։