Մեր համբերության բաժակը լցվել է․ «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում | arm.sputniknews.ru

Մեր համբերության բաժակը լցվել է․ «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Մուլտի Սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով վերաբացել գործարանն ու թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։

«Մեր համբերության բաժակը լցվել ա, եթե մեր հարցերին լուծում չտվեցին, մեր քայլերի համար պատասխանատու չենք, չգիտենք՝ էլ ինչ անել։ Եթե մեզ երկիրը չի աջակցում, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Կոմունալ վարձերը վճարելու ժամանակն է, չգիտեն, թե որտեղից և ինչպես են տալու։

Բողոքի ակցիա անող աշխատակիցները մեկ ժամ են տվել իրավապահներին՝ հստակ պատասխանելու համար, թե երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ, այլապես սպառնում են կտրուկ քայլերի գնալ։

Գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են: «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները, «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխտակիցները ակցիաներ էին իրականցնում՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Արդեն մեկ շաբաթ է՝ կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն