azatutyun.am Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ:
«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Թերթը հիշեցրել է՝ Սոկոլովը մեկն է այն 36 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։ Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ, վերջինս մերժել է The Guardian-ի հարցազրույցի խնդրանքը։
Միևնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից ու արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարության համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում