Կրեմլն «ազդանշաններ է ստանում», որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական կարգավորմանը | azatutyun.am

Կրեմլն «ազդանշաններ է ստանում», որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական կարգավորմանը | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը ազդանշաններ է ստանում, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորմանը, երբ լուծի Պարսից ծոցում առկա խնդիրները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Իհարկե, ամերիկացիները ներկայումս կենտրոնացած չեն ուկրաինական հակամարտության վրա։ Միևնույն ժամանակ, մենք անընդհատ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք դեռևս պատրաստ են օգնել, երբ կկարգավորեն իրենց խնդիրները», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Արձագանքելով ԱՄՆ նախագահին, ով շատ հավանական էր համարել Ռուսաստանի նկատմամբ նոր՝ «դժոխային պատժամիջոցներ» նախատեսող օրինագծի ընդունումը, Պեսկովն ասել է, թե Կրեմլն արձանագրում և վերլուծում է Դոնալդ Թրամփի հայտարարությունները և կմեկնաբանի «ըստ իրադարձությունների զարգացման»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն